Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ապավինում է իրավապահ մարմիններին

Ապավինում է իրավապահ մարմիններին
03.05.2013 | 14:05

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը միակն էր, որը ԱԺ ճեպազրույցների սկզբում շնորհավորեց լրագրողներին մամուլի ազատության օրվա առթիվ:
Նա իր տարակուսանքը հայտնեց այն քաղաքական ուժերի առնչությամբ, որոնք այսօր պայքարում են Անդրանիկ Մարգարյանի շիրիմի դեմ: Չմասնավորեցրեց, իհարկե, թե ովքեր են նրանք:
Լրագրողների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հարցին ի պատասխան, նա նշեց, որ քաղաքապետն իր ունեցվածքը հայտարարագրել է ազնվորեն: Նա խորհուրդ տվեց հետաքննություն իրականացնել և հաշվել այն անձանց ունեցվածքը, որոնք չեն հայտարարագրել, նաև հիշեցրեց, որ ՀԱԿ-ն այդ հարցով դիմել է իրավապահ մարմիններին, և նրանք էլ կտան իրենց գնահատականը:
Հարցին, թե ինչու է Տարոն Մարգարյանը խուսափում հրապարակային բանավեճերից, Հովհաննես Սահակյանն ասաց, որ քաղաքապետն ինքն է որոշում` ինչպես անցկացնել իր քարոզարշավը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

img src="thumbs/220x163/r8IDnT6JFtpDwl1vPypDiaSssh.jpg" alt='Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը' title='Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը' width='220' height='163' />
Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն
«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն